ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Դավիթ ՄՈՒՐԱԴՅԱՆ. Ունենալ համաշխարհային հայացք` հոգու մեջ կենդանի պահելով քո ազգի կենաց ծառը

Դավիթ ՄՈՒՐԱԴՅԱՆ. Ունենալ համաշխարհային հայացք` հոգու մեջ կենդանի պահելով քո ազգի կենաց ծառը
07.07.2013 | 15:05

Արտավազդ Փելեշյանը նկարահանում է «Մեր դարը» ֆիլմը`երկրային ձգողականությունը հաղթահարելու մասին: Մարդկության թռիչքների և անկումների պատմություն, տեխնիկական քաղաքակրթության գլխապտույտ վազք`առաջին սավառնակներից մինչև լուսնային վայրէջք: Եվ մարդը`այդ քաղաքակրթության երկաթե երիվարին հեծած:

Նույն Փելեշյանը նախապես նկարահանում է «Տարվա եղանակները»: Սա ֆիլմ է մեկ գյուղի ու մի խումբ հովիվների մասին: Մարդը`բնօրրանի հետ ընդհանուր կենսածիր դարձած: Այդ գյուղաշխարհից ներս Փելեշյանը խտացնում է ամբողջ տիեզերքը:
Թե՛ առաջին ֆիլմը`համամոլորակային հայացք, թե՛ երկրորդը`հայրենի եզերքի էպոս, անվրեպ հասնում են ամենքին, անկախ այն բանից, թե ով ինչ ազգի ծնունդ է ու որ երկնքի տակ է ապրում:
Հայ կինոռեժիսոր, որի ոտքերը իր իսկ հողի մեջ են, իսկ գլուխը`աստղալից երկնքի:

Հ.Գ. «Ոսկե ծիրանի» օրերին Ա. Փելեշյանին կհանձնվի նաև Հայկական կինոակադեմիայի Պատվո մրցանակը:

Դիտվել է՝ 3100

Մեկնաբանություններ